Իրանի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և Անկարան կձեռնարկի պատասխան միջոցներ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Ըստ կայքի՝ Ֆիդանը նշել է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է զերծ մնան գործողություններից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային անվտանգությունը և սպառնալիք ներկայացնել քաղաքացիական բնակչության համար։
Իր հերթին Արաղչին հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածք ուղղվող հրթիռները չեն արձակվել Իրանի տարածքից: Նա վստահեցրել է, որ այդ հարցի վերաբերյալ համապարփակ հետաքննություն կանցկացվի։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաստիացումներ էր ստացել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանից։
