
Սպահան քաղաքում գտնվող Չեհել Սոթուն պալատը (Քառասուն սյուների պալատ), որի մի մասը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, լրջորեն վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով: Այս մասին հայտնել Է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նա նաև նշել է, որ Սեֆյան դարաշրջանի այս պալատը (1501-1736) ոչ միայն Իրանի ժառանգության մասն է, այլև «մշակութային գանձ, որը պատկանում է ողջ մարդկությանը»։


