Իսրայելը հարձակվել է ԻՀՊԿ բալիստիկ հրթիռների արտադրման համալիրի վրա

Իսրայելը հարձակվել է ԻՀՊԿ բալիստիկ հրթիռների արտադրման համալիրի վրա

Իսրայելը հարձակվել է Թեհրանում ԻՀՊԿ-ի բալիստիկ հրթիռների մշակման և արտադրական հետազոտական համալիրի և «Ալ-Քուդս» (Ղոդս) ուժերի գլխավոր շտաբի վրա: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«ՑԱՀԱԼ-ը թիրախավորել է ստորգետնյա տարածքը, որտեղ անցկացվել են բալիստիկ հրթիռների մշակման և արտադրման հետ կապված փորձարկումները»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելին, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են նաև ՀՕՊ համակարգերի արտադրության վայրերին»,- հավելել է գերատեսչությունը։

Leave a Comment