Երևանում համատարած ծառահատումներ են։ Հատվում են առողջ և երիտասարդ ծառեր։ Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն անդրադարձել է խնդրին։ Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսայութեր, որտեղ երևում է, թե ինչպես են իրար հետևից գետնին տապալվում առողջ ծառերը։
Այս անգամ նա հրապարակել է Ամիրյան փողոցում իրականացվող վանդալիզմը։ Էջում տեղադրված է նաև լուսանկար, թե ինչ փարթամ տեսք են ունեցել ծառերը մինչ այդ։
Լուսանկարները և տեսանյութերը NEWSPRESS.am–ը կներկայացնի ստորև, իսկ մինչ այդ, նշենք մի քանի հանգամանք, թե ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել ծառահատված քաղաքը։
Քաղաքում փարթամ ու առողջ ծառերը հատելուց հետո կարող են առաջանալ մի շարք լուրջ բնապահպանական, առողջական և սոցիալական խնդիրներ։
1. Օդի որակի վատացում
Ծառերը բնական «ֆիլտր» են․ նրանք կլանում են փոշին, վնասակար գազերը և արտադրում թթվածին։ Երբ ծառերը հատվում են, օդում ավելանում են փոշին, ավտոմեքենաների արտանետումները և այլ աղտոտիչներ, ինչն ավելի վտանգավոր է մարդկանց առողջության համար։
2. Ջերմաստիճանի բարձրացում քաղաքում
Ծառերը ստեղծում են ստվեր և զովացնում շրջակա միջավայրը։ Առանց դրանց առաջանում է так կոչված քաղաքային ջերմային կղզի (urban heat island) երևույթը, երբ քաղաքում ջերմաստիճանը զգալիորեն բարձրանում է ամռանը
3. Կենսաբազմազանության կորուստ
Շատ թռչուններ, միջատներ և փոքր կենդանիներ ապրում են ծառերի վրա կամ դրանց շուրջը։ Ծառերի կտրումը նվազեցնում է նրանց բնակավայրերը և կարող է հանգեցնել որոշ տեսակների անհետացման քաղաքից
4. Հողի էրոզիա և ջրի խնդիրներ
Ծառերի արմատները պահում են հողը և օգնում են ջրի կլանմանը։ Երբ դրանք վերանում են, կարող են ավելանալ.
-
հողի քայքայումն ու սահքերը
-
անձրևաջրերի արագ հոսքը
-
ջրհեղեղների վտանգը
Մնացածի մասին՝ հաջորդիվ։
![]()