Armenpress.am-ը գրում է.
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կրկին ընտրվել է երկրի կառավարող «Քաղաքացիական կոալիցիա» կուսակցության նախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) փոխխոսնակ Դորոտա Նեդզելյան:
«Դոնալդ Տուսկը պաշտպանություն է ստացել 97%-ի մակարդակում: Այդ թեկնածուի օգտին տրված ձայների թիվը կազմել է 16 695, դեմ՝ 379 ձայն», – մեջբերել է նրա խոսքը Radio Zet ռադիոկայանը:
Կուսակցության ղեկավարի ընտրություններին մասնակցել է «Քաղաքացիական կոալիցիայի»՝ ձայնի իրավունք ունեցող անդամների 78%-ը:
«Այդ 97%-ը նույնիսկ ինձ վրա տպավորություն գործեց», – գրել է Տուսկը X-ում՝ մեկնաբանելով կուսակցական քվեարկության արդյունքները։
Կուսակցության ղեկավարի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2021 թ. հոկտեմբերին, երբ Տուսկը հաղթել էր՝ ստանալով «Քաղաքացիական կոալիցիայի» ձայների 97,4%-ը:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1244245
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: