Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մերժել է այն գաղափարը, որ պատերազմի ավարտը կարող է լինել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բանակցությունների միջոցով։
«Մենք հաստատ չենք փնտրում հրադադար։ Մենք կարծում ենք, որ ագրեսորին պետք է հարվածել, որպեսզի նա դաս քաղի, երբեք չմտածի մեր սիրելի Իրանի վրա հարձակվելու մասին»,- գրել է խոսնակը X-ի իր էջում։
Ըստ նրա՝ Իրանը ցանկանում է խախտել «պատերազմ-բանակցություններ-հրադադար, ապա նորից պատերազմ» ցիկլը, որը, ըստ նրա, Իսրայելն օգտագործում է իր գերիշխանությունը հաստատելու համար։
