Իրանական ուժերը հրթիռային հարձակում են գործել Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազայում գտնվող Բունդեսվերի դաշտային ճամբարի վրա:
Այս մասին հաղորդում է Der Spiegel-ը։
«Մարտի 9-ի գիշերը Իրանից բազայի վրա մի քանի բալիստիկ հրթիռներ են արձակվել։ Ոչ ոք չի տուժել, քանի որ Բունդեսվերի բոլոր անձնակազմերը արդեն գտնվում էին ռմբապաստարաններում։ Ներկայումս հայտնի չէ՝ հրթիռներն ուղղակիորեն հարվածել են ճամբարին, թե՞ դրանք բեկորներ են, որոնք ընկել են ՀՕՊ համակարգերի ակտիվացումից հետո», – հաղորդում է հրատարակությունը։