
Հայկական ժամանակ․ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսը փոփոխություններ է նախաձեռնել տեղական օրենսդրությունը Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:
Ըստ այդմ՝ տեքստից կհեռացվեն 1921 թվականի պայմանագրերին հղումները՝ որպես ինքնավարության հիմք, ընդ որում՝ տարածաշրջանի կարգավիճակը երկրի կազմում կմնա անփոփոխ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Փոփոխությունների համաձայն՝ Սահմանադրության նախաբանից հանվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի հիշատակումները: