Սերժ Սարգսյանի եղբորը կալանավորելու որոշում է կայացվել – Նորություններ 10.03.2026

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը։ Տեղեկությունը հաստատեց Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը՝ նշելով, որ նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել փետրվարի 24-ին․ դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել է միջնորդությունը։

«Նախաքննական մարմինը 2026 թվականի փետրվարի 24-ին միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նույն օրը Դատարանը մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ա.Սարգսյանին հայտնաբերելու եւ ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քնարկվելու է դատարանի կողմից»,–հայտնեցին դատարանից։

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։ 

Leave a Comment