ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Էն Էդգար Ղազարյանը, փոխանակ նախորդ պարտված դատերի ներողությունը հրապարակավ խնդրի, որի միայն գումարն է դեռ վճարել, նորից սուտ տեղեկություններ է հրապարակել: Էլի նույն ստերը ու էլ ավելին: Հիմա էլ պարզվում է` տղաս Օսլո քաղաքում է սովորում, մայրս թոշակառու է և այլ եկամուտ չունի, պարզվում է՝ Հայէկոնոմբանկից վարկ վերցնելը կոռուպցիա է ու թքած, որ բոլոր բանկերի վարկային կանոնները կարգավորվում է Կենտրոնական բանկի կողմից, և դրանք չեն կարող առանձին լինել և նման այլ կեղծ պնդումներ է արել:
Անկեղծ, չեմ հասկանում` սրան ո՞վ է իրավաբանի դիպլոմ տվել:
Բայց խնդիրն այն է, որ իմ տպավորությամբ այս կերպարին ուղղակի որոշ ԶԼՄ-ներ հրավիրում են իրենց տաղավար և օգտագործում իմ դեմ բան ասելու համար, սա էլ հարիֆ-հարիֆ գնում է, նույն ստերը խոսում եթերում` մտածելով, որ ինքն աստղ է»։
