10 մարտի 2026 – 11:52 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերից մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) թեստավորման նոր ձև է մեկնարկել: Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Անպայման դիմեք պոլիկլինիկա և անցեք այն, կանխարգելեք քաղցկեղը: Հետագա բուժօգնությունը ապահովագրության շրջանակում հասանելի է»,- նշել է նախարարը:
Արգանդի պարանոցի քաղցկեղը հնարավոր է կանխել կանխարգելիչ միջոցառումների կիրառմամբ։ Ամենահուսալի մեթոդներից է համարվում է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը, որն իրականացվում է Հայաստանում՝ սկսած 13 տարեկանից, ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների շրջանում։ Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 99%։
Կանխարգելման նպատակով իրականացվել են սքրինինգային հետազոտություններ, մասնավորապես՝ բջջաբանական վերլուծություն և պապիլոմավիրուսի հայտնաբերում։ Տվյալ հետազոտությունները կատարվում են 21-65 տարեկան կանանց շրջանում։