
Հանրայինի եթերում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ասել է, որ դրանով Առաջին նախագահը նվաստացրել է Լևոն Զուրաբյանին. «ՀԱԿ-ը համագումար է անում, մեծ շուքով հայտարարում, որ իրենց վարչապետի թեկնածուն Զուրաբյանն է, դրանից մի երկու շաբաթ հետո Տեր-Պետրոսյանն ասում է՝ միայն Սամվել Կարապետյանը կարող է փրկել: Սա մի բանի մասին է խոսում՝ տերերդ ասե՞լ են՝ ասես, ասում ես: Սեփական թիմակիցների նկատմամբ նման նվաստացուցիչ վերաբերունքը, չգիտեմ… մեղքս գալիս է հա՛մ ինքը, հա՛մ Զուրաբյանը»,- նշել է պատգամավորը: