Իրանի ՌՕՈՒ-ն մի շարք հարվածներ է հասցրել իսրայելական Հայֆայում գտնվող նավթավերամշակման և գազամշակման գործարաններին, ինչպես նաև վառելիքի մի քանի պահեստարանների՝ ի պատասխան Թեհրանի վառելիքային ենթակառուցվածքների վրա հարձակումների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ՌՕՈՒ քաջարի մարտիկները, ի պատասխան Իրանի նավթամբարների վրա հարձակման, անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնել սիոնիստական ռեժիմի Հայֆայի նավթավերամշակման և գազամշակման գործարաններին, ինչպես նաև վառելիքի պահեստարաններին»,- մեջբերում է հայտարարությունը իրանական պետական հեռուստառադիոընկերությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: