Թուրքիայի օդային տարածքի խախտումը չի կարող արդարացվել. Էրդողանը՝ Փեզեշքիանին

Թուրքիայի օդային տարածքի խախտումը չի կարող արդարացվել որևէ պատճառով, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Հեռախոսազրույցը կայացել է մարտի 9-ի երեկոյան, այն բանից հետո, երբ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել էր Թուրքիայի օդային տարածք, խոցվել ՆԱՏՕ-ի պաշտպանության միջոցների կողմից։ Անկարան մարտի 4-ին կրկին մեղադրել էր Իրանին Թուրքիայի տարածք հրթիռ արձակելու մեջ: Իրանը հերքել էր իր կողմից Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակման մասին պնդումները։

«Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրա դեմ», – Փեզեշքիանին ասել է Էրդողանը:

Նշվում է, որ նրանք քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները: Էրդողանը դեմ է արտահայտվել Իրանի դեմ գործողություններին:

Leave a Comment