Կոբախիձեն շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին

Կոբախիձեն շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի Գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։

Շնորհավորական նամակի տեքստը հրապարակվել է կառավարության վարչակազմի կայքում։

«Վրաստանը մեծ նշանակություն է տալիս մեր երկրների և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերությանը։ Իրանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում», – ասել է Կոբախիձեն իր շնորհավորական նամակում։

2026 թվականի մարտի 8-ին Մոջթաբա Խամենեին Իրանի փորձագետների ժողովի անդամների կողմից նշանակվել է Իրանի Գերագույն առաջնորդ։

Մոջթաբա Խամենեին նախկին Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի երկրորդ որդին է, որը սպանվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների արդյունքում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment