Իրանը կարող է անվտանգության վճարներ գանձել Պարսից ծոցում գտնվող տանկերներից և նավերից․ CNN

Իրանը մտադիր է սկսել Պարսից ծոցում գտնվող առևտրային նավերից անվտանգության վճարներ պահանջել, հայտնել է CNN-ը։

«Իրանը վերջնականապես մշակում է Պարսից ծոցում ԱՄՆ-ի դաշնակից երկրներին պատկանող նավթատարների և առևտրային նավերի համար «անվտանգության վճար» սահմանելու ծրագիրը», – հայտնել է հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ղեկավարության ռազմավարությանը ծանոթ իրանական աղբյուրին։

Ըստ կայքի՝ Հորմուզի նեղուցը «փակ է», և Իրանը «գլխավորել է նավթի համաշխարհային գների վրա փականը»։

«Էներգիայի գները դարձել են անկայուն, և մենք կշարունակենք պայքարել մինչև Թրամփը չհայտարարի պարտության մասին»,- նշել է աղբյուրը։

Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին նավթի գները շարունակում են աճել՝ հասնելով 2024 թվականի ապրիլից ի վեր ամենաբարձր մակարդակին:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր՝ թիրախավորելով Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրների ամերիկյան ռազմաբազաները, փակել Հորմուզի նեղուցը, ինչն էլ տնտեսական նման իրավիճակի պատճառներից է:

 

Leave a Comment