«Իսրայելը հարվածել է Իրանի Խոմեյն քաղաքի դպրոցին». #Fars

«Իսրայելը հարվածել է Իրանի Խոմեյն քաղաքի դպրոցին». #Fars

Իսրայելը հարձակվել է Իրանի Խոմեյն քաղաքի դպրոցի վրա, հաղորդում է Fars-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ վնասվել են դպրոցն ու շրջակայքի բնակելի տները։ Բացի այդ, ամերիկացի զինվորականները և ՑԱՀԱԼ-ը հարվածել են քաղաքի ուսումնական ճամբարին, առևտրի կենտրոնին և վարչական շենքին:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրել է վնասների և քաղաքացիական զոհերի։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։

Leave a Comment