Թրամփի խորհրդականների կողմից Իրանի դեմ գործողությունը դադարեցնելու կոչեր են եղել․ The Wall Street Journal

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ խորհրդականներ նրան ասել են Իրանում իրականացվող գործողությանը Վաշինգտոնի մասնակցությունը դադարեցնելու միջոց գտնելու անհրաժեշտության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal (WSJ)-ը։

«Նրա որոշ խորհրդականներ անձնական զրույցներում նրան կոչ են արել գտնել դուրս գալու ծրագիր (գործողությունից – IF)՝ նավթի գների աճի և այն մտահոգությունների ֆոնին, որ երկարատև հակամարտությունը կարող է հանգեցնել քաղաքական ասպարեզում բացասական արձագանքի», – ասվում է հայտարարության մեջ։

Հրատարակության աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը, սակայն, մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողությունները, «մինչև չկարողանա հայտարարել հաղթանակի մասին»։

 

Leave a Comment