Իրանը հրթիռային հարձակում է գործել Իրաքյան Քրդստանում գտնվող ամերիկյան բազայի վրա․ ԻՀՊԿ

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի՝ Իրաքյան Քրդստանում գտնվող «Հարիր» ավիաբազային, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

«Իրաքյան Քրդստանի «Հարիր» բազայում գտնվող ամերիկյան ագրեսոր բանակի շտաբը ենթարկվել է  հրթիռային հինգ հարձակման Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի կողմից», – ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական ​​հեռարձակողը։

Իրանի զինված ուժերը չեն նշել, թե երբ է դա տեղի ունեցել։

Leave a Comment