9 մարտի 2026 – 17:24 AMT
PanARMENIAN.Net – Իրանի հայ համայնքը այս փուլում տարհանման հարց չի բարձրացնում, ասել է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով Իրանում ստեղծված իրավիճակին, հայտնում է Aravot.am-ը:
«Սարսափն այն աստիճանի չի հասել, որ մարդիկ տեղափոխվեն, տեղափոխվելու հարց բարձրացնեն։ Բայց ինչպես Իրանի ամբողջ բնակչության, այնպես էլ հայերի մոտ մտահոգություններ կան, մտահոգված են այս իրավիճակով։ Եթե մինչև հիմա ամերիկա-իսրայելյան կոալիցիան փորձում էր հարվածի տակ առնել պետական կամ ռազմական կառույցները, հիմա փորձում են ենթակառուցվածքներին և բնակելի շենքերին հարվածել, ինչը մտահոգիչ է։ Հայտնի է, որ գնում են դեպի նրան, որպեսզի հնարավորինս շատ ճնշեն Իրանին, դա մտահոգություն է առաջացնում բնակչության մոտ»,- ասել է Մովսես Քեշիշյանը։
Նրա խոսքով՝ դժվար է պատկերացնել, որ մոտ ապագայում հայ համայնքի տարհանման հարց առաջանա։
«Իրանը մեծ ու հզոր երկիր է, դժվար թե հարվածներն այնքան ուժգնանան, որ մարդկանց մոտ տագնապ առաջանա»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ պետական կառույցները դժվարությունների են բախվում իրանահայ համայնքի հետ կապ հաստատելու հարցում։
Քեշիշյանի խոսքով՝ Իրանում արտաքին աշխարհի հետ ինտերնետ կապը չի գործում, և հասանելի է միայն ներքին ինտերնետ ծառայությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանից Իրանի հետ կապ հաստատելը բարդացել է նաև այն պատճառով, որ թեև Իրանից դուրս զանգեր կատարելը հնարավոր է, սակայն Իրանի հետ կապ հաստատելը դժվար է։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ