
Իրանական ուժերը հրթիռային հարձակում են իրականացրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան բազայի վրա: Այս մասին հայտնում է Tasnim-ը՝ հավելելով, որ բազայում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Նշվում է, որ հարձակման թիրախը ամերիկացի զինվորականների համար նախատեսված հանրակացարանն է եղել։
Հնարավոր վնասների կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։