
Մարտի 4-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ոստիկանների կողմից պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Զոհրաբ Հ-ն ժամը 07։00-ի սահմաններում Իսակովի պողոտայի 27/65 հասցեում գործող բենզալցակայանի դիմացի հատվածում վիճաբանել է երկու անձանց հետ, որի ընթացքում նրանցից մեկը իր մոտ պահած ատրճանակից կրակել է Զոհրաբ Հ-ի ուղղությամբ, որից հետո նրանք դիմել են փախուստի։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Զոհրաբ Հ-ի վրա կրակոց արձակած անձը Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գառնիկ Ա-ն է, ով նույն օրը խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել, ապա ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Մալաթիայի բաժին, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: