Լիբանանի «Հեզբոլլահը» ճշգրիտ հրթիռներով ոչնչացրել է Իսրայելի կարևոր արբանյակային և ռադարային կայանը

Իրանական «Թասնիմ» լրատվականը, որը կապվածէ Իրանի Հեղափոխության Պահապանների Կորպուսի հետ տեղեկություններ և տեսանյութ է տարածել այն վայրի մասին, որը երեկ երեկոյան Լիբանանի «Հեզբոլլահը» երկու հրթիռով ռմբակոծել էր։ Համաձայն հաղորդմանը ամեն հրթիռի մարտագլխիկը եղել է 500 կգ։

Իսրայելական որ կարևոր ռազմավարական օբյեկտը ոչնչացվեց Լիբանանի «Հեզբոլլահի» կողմից։

🔹Մի քանի ժամ առաջ Լիբանանի «Հեզբոլլահը» ճշգրիտ հրթիռներով հարձակվեց օկուպացված տարածքներում գտնվող Իսրայելի կարևոր արբանյակային և ռադարային կայանի վրա։

🔹Չնայած ռեժիմի պաշտոնյաները մեծ ջանքեր են գործադրում թաքցնելու հարձակման մասին լուրը, նկարները ցույց են տալիս, որ թիրախավորված վայրում տեղակայված են մեծ թվով արբանյակային ընդունիչներ։

🔹Այս կարևոր կենտրոնի մասին առկա պատկերները ապացուցում են, որ այս կենտրոնը SES արբանյակային կայանը կամ Emek HaEla տելեպորտն է, որը շատ կարևոր արբանյակային կայան է և պատկանում է լյուքսեմբուրգյան SES S.A. ընկերությանը։

🔹Այս կայանը Gilat ընկերությանը պատկանող ամենամեծ և ամենահին ցամաքային արբանյակային կապի կայաններից մեկն է, որը տեղեկատվություն է ստանում ռազմական հետախուզական արբանյակներից, ինչպիսիք են AMOS-ը և DROR-ը, և այն Bezak ընկերությանը պատկանող օպտիկամանրաթելային ցանցի միջոցով փոխանցում է Սիոնիստական ​​ռեժիմի բանակի ինտեգրված հարձակողական և պաշտպանական հրամանատարական և կառավարման կենտրոններին։

🔹Այլ կերպ ասած, այս EMEK կենտրոնը Սիոնիստական ​​ռեժիմի արբանյակային կապի համակարգերի բաբախող սիրտն է Երկրի վրա և բոլոր ստացած տեղեկատվությունները ուղարկում էր հրամանատարական կենտրոններ։ EMEK-ի հետ կապված կենտրոններ կան նաև որոշ երկրներում, ինչպիսիք են Ադրբեջանում, Հունգարիայում և որոշ այլ եվրոպական երկրներում։

🔹Դիմադրության ճակատի այս գործողությունը մահացու հարված է հասցրել Սիոնիստական ​​ռեժիմի կապի համակարգերին։

🔹«Հեզբոլլահի» կողմից որոշ հրապարակված փաստաթղթերըցույց են տալիս, որ նրանք երկար ժամանակ հավաքագրել են տեղեկատվություն, տեսանյութեր և լուսանկարներ այս կենտրոնից և վերահսկել այն, և որ այս հարձակումը հիմնված է նախկինում ստացված ճշգրիտ տեղեկատվության վրա։

Leave a Comment