Անհայտ անձը հшփշտակել է Միկոյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Mercedes»-ի դիմացի զույգ լուսարձակները և լուսարձակի շրջանակները․ վնшսը կազմում է մոտ 1 մլն դրամ



Փետրվարի 25-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 41-ամյա Հովհաննես Ա․-ն և հայտնել, որ փետրվարի 24-ին ժամը 20։00-ից մինչև փետրվարի 25-ը ժամը 07։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել է Միկոյան փողոց 27-րդ շենքի բակում կայանված իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի դիմացի զույգ լուսարձակները և լուսարձակի շրջանակները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժածը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 1 մլն դրամի նյութական վնաս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment