Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը առաջարկել է, որ աշխարհակարգի փոփոխության պայմաններում Հայաստանը մտնի որևէ միութենական կազմի մեջ՝ նման նախկին խորհրդային ձևաչափին։
Նրա այս հայտարարությունը քննադատության է արժանացել մի շարք քաղաքական գործիչների կողմից։ Տիգրան Աբրահամյանը, Մարիաննա Ղահրամանյանը և անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել են, որ չեն կիսում այդ մոտեցումը և ընդգծել են Հայաստանի ինքնիշխանության ու անկախության կարևորությունը։
Նրանք նաև հիշեցրել են, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշներն արդեն ձևավորված են տարբեր համագործակցությունների շրջանակներում։
Մանրամասները՝ տեսանյութում։
