Քննիչ լինելը չի խանգարում լինել նաև մայր ու ընտանիքի անդամ․ քննիչ

Iravaban.net–ը «Հակակոռուպցիոն քննիչի դիտանկյունից» նախագծի շրջանակում մարտի 8-ի կապակցությամբ զրուցել է Հակակոռուպցիոն կոմիտեի Սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչ Աննա Եղիազարյանի հետ։ 

Աննան Երևանի պետական համալսարանում իրավաբանական կրթություն ստանալուց հետո որպես քննիչ մասնագիտական ուղին սկսել է հակակոռուպցիոն կոմիտեից․ «սակայն մինչ այդ երկար տարիներ աշխատել եմ պետական տարբեր կառույցներում, այնպիսին, ինչպիսին է գլխավոր դատախազությունը, հատուկ քննչական ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեն, բայց քննչական գործունեությամբ սկսել եմ զբաղվել վերջին մեկ տարվա ընթացքում, որպես նորանշանակ քննիչ կխուսափեմ քննիչի աշխատանքը ծանր որակելուց, սակայն անկեղծորեն նշեմ՝ այն բարդ ու պատասխանատու ուղի է, քանի որ գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ»,- ասել է քննիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մտահղացման հեղինակ և նախագծի ղեկավար՝ Կարեն Զադոյան
Լրագրող՝ Թագուհի Մանուկյան
Օպերատոր՝ Տիգրան Ղուկասյան
Մոնտաժող՝ Վարդան Մանուչարյան

Leave a Comment