Իրանի դեմ պատերազմի նպատակների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունների հակասականությունը


Միջազգային


Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Իրանի դեմ պատերազմի նպատակների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի և տարբեր պաշտոնյաների հայտարարությունների հակասականությունը, կարծում եմ՝ պայմանավորված է նաև ընթացիկ ռազմաքաղաքական գործընթացներում տեղի ունեցող դինամիկ փոփոխություններով։

Այս երկրի պետքարտուղար Ռուբիոն այսօր այդ նպատակները սահմանել է երկու բաղադրիչով՝ Իրանի նավատորմի և հրթիռների ոչնչացում, այլևս չխոսելով իշխանափոխության մասին։

Որքանով այս տեսակետն ամփոփոխ կմնա շատ դժվար է ասել՝ հատկապես վերոնշյալ հակասական հայտարարությունների փորձն իր նկատի ունելով, սակայն նշված հայտարարությունը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին անհրաժեշտության դեպքում դուրս գալ պատերազմից, քանի որ նախագահ Թրամփն արդեն հայտարարել է, որ իրանական նավատորմն այլևս չկա (չնայած այն կա և փաստացի փակել է Հորմուզի նեղուցը), և ոչինչ չի խանգարում նման մի պնդում էլ առաջիկայում անել իրանական հրթիռների մասին։

Հետճշմարտության աշխարհում իրադարձության ոչ թե իրական բնույթը, այլ դրա քարոզչական ներկայացումն այստեղ պարադոքսալ կերպով կարող է օգտակար լինել ավերիչ պատերազմը կանգնեցնելու առումով, սակայն առայժմ դրա հնարավոր դադարի ոչ մի այլ նշան կարծես թե չկա»։


Leave a Comment