Թուրքիայի նախագահի աշխատակազմը կոչ արեց Իրանին զերծ մնալ տարածաշրջանում լարվածության հետագա սրումից։
«Անհրաժեշտ է, որ տարածաշրջանում լարվածությունը չսրվի, և հակամարտությունները չտարածվեն։ Մենք կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին, մասնավորապես Իրանին, զերծ մնալ գործողություններից, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը և կարող են վտանգել քաղաքացիական բնակչությանը», -ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության պետը:
Թուրքիայի նախագահության մամուլի քարտուղար Բուրհանեթթին Դուրանը հայտնել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, ուղղված Թուրքիայի տարածքի նկատմամբ, ժամանակին խոցվել և ոչնչացվել է Գազիանտեպի Շահինբեյ շրջանում՝ ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից։ Իրանի հրթիռային հարձակումից ոչ ոք չի վնասվել։
Ըստ պաշտոնյայի՝ բոլոր պատասխանատու գերատեսչություններն, հատկապես պաշտպանության նախարարությունը, գործում են լիակատար համակարգվածության մեջ։ Թուրքիան ընդգծում է, որ ունի բարձր պատրաստվածություն իր օդային տարածքի և սահմանների պաշտպանության համար։