«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակում է ներկուսակցական քարոզարշավը մարզերում՝ հանդիպելով պատվիրակների և քաղաքացիների հետ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Radar Armenia-ի հետ զրույցում հայտնել է, որ եղել են դեպքեր Եվրամիության տարբեր անդամ պետություններում, երբ արտաքին միջամտության փորձերը ազդել են ընտրությունների արդյունքների վրա։
«Սակայն կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները, հատկապես՝ 2021 թվականից հետո և դրան հաջորդած իրադարձությունների ընթացքում, բավական փորձ են ձեռք բերել՝ նման վտանգները գնահատելու և ճիշտ ընտրություն կատարելու համար»,-ասաց նա։
