Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը «հեռախոսային դիվանագիտություն» է իրականացնում համաշխարհային առաջնորդների հետ՝ փորձելով հասնել նրան, որ վերականգնվեն բանակցությունները ԱՄՆ եւ Իրանի միջեւ։
Այս մասին հայտնում է Էրդողանի Մամուլի ծառայությունը։
«Նախագահ Էրդողանն ակտիվ հեռախոսային շփումներ է ունենում մի շարք համաշխարհային առաջնորդների հետ՝ քննարկելով հնարավորությունները, որոնք առկա են ամերիկա-իրանականբ բանակցությունների վերականգնման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։