ԱԱԾ շենքի ուղղությամբ հրկիզող նյութ նետած տղամարդը կալանավորվել է․ դատախազություն

ԱԱԾ շենքի ուղղությամբ հրկիզող նյութ նետած տղամարդը կալանավորվել է, Armenia Today-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գերատեսչությունից մանրամասնել են, որ նա կալանավորվել է երկու ամսով։

Մարտի 6-ին տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ անձն ԱԱԾ շենքի ուղղությամբ հրկիզող նյութ է նետում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր։

Leave a Comment