Այսօր Բարբի տիկինիկ ծննդյան օրն է

Այսօր Բարբի տիկինիկ ծննդյան օրն է

Այսօր խաղալիքների պատմության մեջ ամենահայտնի տիկնիկներից մեկի՝ Բարբիի 67-ամյակն է։

1959 թվականի մարտի 9-ին Նյու Յորքում անցկացված American International Toy Fair ցուցահանդեսում առաջին անգամ հանրությանը ներկայացվեց լեգենդար Barbie տիկնիկը։ Այն արագ դարձավ համաշխարհային խաղալիքարտադրության ամենահայտնի և ազդեցիկ խորհրդանիշներից մեկը։

Բարբի տիկնիկը ստեղծվել էր ամերիկացի գործարար Ռութ Հենդլերի կողմից։ Նա նկատել էր, որ իր դուստրը սիրում էր խաղալ թղթե տիկնիկներով՝ պատկերացնելով նրանց որպես մեծահասակ կանանց, և որոշեց ստեղծել եռաչափ տիկնիկ, որը երեխաներին հնարավորություն կտար խաղալ ոչ թե միայն «մայրիկ-երեխա», այլ նաև պատկերացնել ապագա մասնագիտություններ ու կյանքային տարբեր դերեր։

Տիկնիկը արտադրեց ամերիկյան խաղալիք արտադրող Mattel ընկերությունը։ Առաջին Բարբին վաճառքի հանվեց սև ու սպիտակ գծավոր լողազգեստով, բարձրակրունկ կոշիկներով և դասական սանրվածքով։ Նրա ամբողջական անունը ներկայացվեց որպես Barbara Millicent Roberts։

Տասնամյակների ընթացքում Բարբին ներկայացվել է հարյուրավոր մասնագիտություններով՝ բժիշկից մինչև տիեզերագնաց, իսկ տիկնիկի տարբերակները արտացոլել են տարբեր մշակույթներ և արտաքին տեսքեր։ Ըստ արտադրողների՝ աշխարհում վաճառվել են միլիարդավոր Բարբի տիկնիկներ։

Բարբին այսօր էլ մնում է ոչ միայն խաղալիք, այլև համաշխարհային փոփ մշակույթի խորհրդանիշ։ Նրա կերպարը ներկայացվել է ֆիլմերում, հեռուստատեսությունում և նորաձևության աշխարհում։ 2023 թվականին մեծ հաջողություն ունեցավ նաև Barbie ֆիլմը, որը նոր հետաքրքրություն առաջացրեց տիկնիկի պատմության նկատմամբ։

Leave a Comment