2026 թվականի 10-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության միջին ակտիվություն, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ այս ցուցանիշը 1,4 անգամ ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հիվանդացության թվաքանակում գերակշռում են մինչև 18 տարեկան երեխաները: Հիվանդացության առավել բարձր ցուցանիշ շարունակում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:
Ըստ նախարարության տվյալների՝ Հայաստանում շարունակում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչները:
