Մախաչկալայի դատարանը տղամարդու է տուգանել Տելեգրամում հայերի հասցեին վիրավորական արտահայտությունների համար։ Այս մասին հայտնում է դատարանի կայքը։
Հետաքննության վարկածով՝ Տելեգրամի՝ «Դոնալդ Թրամփ» (Donald Trump) մականունով օգտատիրոջ մեկնաբանություններում հայերի նկատմամբ հակաիրավական գործողությունների դրդող արտահայտություններ են եղել։ 33-ամյա Թոֆիկ Իսմայիլովն ընդունել է մեղքը և հաստատել, որ հրապարակումներն իրենն են:
Դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել և տուգանել 10 հազար ռուբլով։
