Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա




 


ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը սոցցանցի իր էջում տեղոկացրել է, որ Մոնրեալում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (CBD) քարտուղարության նախաձեռնությամբ անցկացվում են COP17-ի նախագահության առաջնահերթություններին նվիրված աշխատանքային քննարկումներ։


 


Եռօրյա աշխատանքային միջոցառումների շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության ղեկավարության, միջազգային գործընկերների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։


 


Համբարձում Մաթևոսյանը հայտնում է նաև, որ նախքան օրակարգային հանդիպումները, առանձին աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի և գործադիր քարտուղարի տեղակալ Ջիհյուն Լիի հետ։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են այցի օրակարգը, կազմակերպչական մանրամասները, ինչպես նաև COP17 համաժողովի նախագահության շրջանակներում Հայաստանի դերակատարությանը և առաջիկա համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։


 


 


Leave a Comment