
Լավ, էս ծառասպանդի պատճառը ո՞րն է, ում են խանգարել Սարալանջի ազատ տարածքում տասնյակ ստվերառատ, չորադիմացկուն ծառերը… Գրել է Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Քրիստինա Վարդանյանը։ «Եթե ինվազիվից եք վախեցել, ասեմ, որ լեյկոզն ու մանկաֆան ասթման ավելի ակտուալ են և ամեն հատած ծառից ավելի են մոտենում։ Նույնիսկ գիտելիք չունեք, որ ինվազիվը բնական անտառների համար է խնդիր, իսկ Երևանում բնական անտառը՝ բետոնից շենքերն են.. Մարդ ապշում է թշնամանքի այս ծավալից… Հենց հիմա եմ նկարել, ոչ մի ուղեկցող փաստաթուղթ չունեն, տարածքը արագ լքեցին։
Չգիտեմ, ինչպես օգնել քաղաքին և երևանցուն…»,- գրել է նա՝ հրապարակելով լուսանկարներ և տեսանյութ: