Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել կարգալույծ Ստեփան Ասատրյանի դեմ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել կարգալույծ Ստեփան Ասատրյանի դեմՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել նախկին քահանա, կարգալույծ Ստեփան Ասատրյանի դեմ։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգում նշված է, որ ըստ հայցի՝ Աջապահյանը պահանջում է հերքել արատավորող տեղեկությունները։ Նա նաև պահանջ է ներկայացրել գումար բռնագանձելու մասին։

Գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի Քաղաքացիական դատարանի դատավոր Էմին Աբգարյանին։

Դատարանը հայցադիմումը կից փաստաթղթերով ետ է վերադարձրել՝ հայցադիմումի մեջ թույլ տրված խախտումները եռօրյա ժամկետում վերացնելու համար։

Leave a Comment