Անհայտ կինը կրակոցներ է արձակել հանրահայտ երգչուհի Ռիհաննայի առանձնատան ուղղությամբ

Լոս Անջելեսում անհայտ կինը մեքենայից կրակոցներ է արձակել հանրահայտ երգչուհի Ռիհաննայի՝ Բևերլի Հիլզում գտնվող առանձնատան ուղղությամբ, երբ փոփ աստղը գտնվել է տան ներսում։ Այդ մասին գրում է Los Angeles Times-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։

Իրավապահների տեղեկություններով՝ սպիտակ գույնի Tesla մակնիշի ավտոմեքենայից արձակվել է մոտ տասը կրակոց, որոնցից մեկը հարվածել է առանձնատան պատին։ Կարճ ժամանակ անց ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է հարձակումը իրականացրած 30-ամյա կնոջը։

Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, իսկ հարձակվողի դրդապատճառների վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Leave a Comment