Նիկոլը մի միլիոն մարդու դրել է աղիքային ցուպիկի տեղ

Նիկոլը կոչ է արել «մի միլիոն մարդու» ամռանը գնալ ընտրատեղամաս և տեր կանգնել խաղաղությանը, անկախությանը, պետությանն ու, ուշադի՛ր, մեր նահատակների զոհողություններին: «Փառք մեր նահատակներին, և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,-իր ելույթն է եզրափակել Նիկոլը:

Ցավալին գիտե՞ք՝ որն է, այն, որ այս մարդուն հայ հասարակությունը դեռևս չի կարողացել համոզել, որ նմանատիպ ելույթներ լսողները ոչ թե խոտակերներ են կամ ասենք աղիքային ցուցպիկներ, այլ 21-րդ դարի հոմոսապիենսներ՝ սուտը կեղծիքից տարբերող, թացը չորին չխառնող ու այսօրինակ պոպուլիզմից մինչև հոգու խորքը զզվող:

Ինչպե՞ս չզզվես մեկից, որ փորձում է երաշխավորել այնպիսի բաներ, որոնք անձամբ է կործանել՝ պետությունից՝ նահատակների զոհողությամբ ձեռք բերված հսկայական տերիտորիաներ: Ի դեպ՝ պատրաստ եղեք, որ «խաղաղություն» եզրն առաջիկա մի քանի ամսում ամենից հաճախ եք լսելու. Մերձավոր Արևելքում պատերազմ է, ուստի ՔՊ-ում գտել են, որ որքան շատ այդ եզրն արտաբերեն, այնքան ավելի հեշտորեն մարդկանց «գլխի տակ փափուկ բարձ կդնեն»: Բայց իմացեք, որ եթե մի բանի մասին սրանք շատ են խոսում, ուրեմն հակառակն են անելու. մի ժանանակ էլ Արցախն էր Հայաստան և վերջ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment