Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան։ Հյուր. բլոգեր, դիջեյ Սիաննա Գրիգորյան։
Թեման. Մարտի 9-ին նշվում է Դիջեյների (DJ) միջազգային օրը։ Այդ օրը տարբեր ակումբներում կազմակերպվում են հատուկ միջոցառումներ և երեկույթներ, որոնց հասույթը տրամադրվում է բարեգործությանը՝ հատկապես տարբեր մանկական հիմնադրամներին։
Օրը ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ նշվում է սկսած 2002 թվականից։ Տոնի նախաձեռնողներն են Աշխարհի դիջեյների հիմնադրամը և Nordoff Robbins Music Therapy կազմակերպությունը, որն օգտագործում է երաժշտությունը մարդկանց բուժելու նպատակով։ Հայաստանում նույնպես ակտիվ զարգանում է այս ոլորտը, և այսօր հատկապես երիտասարդները հաճախ են նախընտրում ակումբային երաժշտություն։
Երկրորդ հյուրեր. Սոֆի Միքայեկյան` «Կադանս» անսամբլի դաշնակահար Աննա Հալաբյան` «Կադանս» անսամբլի մենակատար։
Թեման. «Կադանս» անսամբլը կանանց տոների կապակցությամբ հրավիրում է բացառիկ երաժշտապարային երեկոյի։ Մարտի 11-ին Օպերային թատրոնի կամերային նվագախումբն ու «Կադանս» անսամբլը փոխանցելու են բոլորիս չքնաղ տրամադրություն, իսկ «Կադանս» պարախումբն ավելացնելու է երեկոյի գեղագիտությունը։
Ինչպես միշտ կլինի օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։