Իրանը հերթական բալիստիկ հրթիռն է արձակել Թուրքիայի տարածքի ուղղությամբ, որը ՆԱՏՕ-ի ուժերը չեզոքացրել են։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Անկարան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը: Այդուհանդերձ, Թուրքիայի տարածքին կամ օդային տարածքին սպառնացող ցանկացած վտանգ կստանա վճռական և անհապաղ պատասխան»,- նշվում է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Հիշեցվում է, որ վերջին օրերին սա արդեն երկրորդ նմանատիպ հարձակումն է Իրանի կողմից, որը կասեցվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով։