Հարց է առաջանում՝ ի՞նչ է նշանակում դա՝ հաշվի առնելով այն, որ այդ հասկացությունը կարող է մեկնաբանվել տարբեր կերպ՝կախված ճաշակից կամ նպատակներից: Օրինակ՝ Իլհամի կողմից դա կարող է ընկալվել որպես 3-րդ հանրապետության էջը փակելու ու «Արևմտյան Ադրբեջանի» էջը բացելու մասին ուղերձ, Արևմոտքի կողմից՝ ռուսներին այստեղից վտարելու ու արևմտաթուրքական ազդեցության տակ եկիրը վերջնականապես գցելու և այլն:
Բայց ի՞նչ պետք է հասկանա հասարակ քաղաքացին, որն ուղղակի զզվել է Նիկոլի պոպուլիստական լեզվախաղերից ու ուզում է ավելի կանխատեսելի ապագա ունենալ, մի քիչ ավելի լավ ապրել, գլուխը բարձին հանգիստ դնել:
Շարքային քաղաքացին պետք է հասկանա, որ ոչ մի լավ բան չի սպասվում մեզ. երբ որևիցե հեղափոխության գլխին կանգնում է Նիկոլը, այն ավտոմատ կերպով վերածվում է չարիքի, և եթե նա, ընգծելու համար իր նոր հեղափխության մասշտաբները, նման ճոխ ձևակերպմամբ է մատուցում իր առաջիկա անելիքները, ապա պետք է ավելի զգուշանալ. նշանակում է՝ կա՛մ շուտով Հայաստան ուղղակի չի լինելու, կա՛մ Հայաստանում հայեր չեն լինելու:
Շանս չտանք Նիկոլին՝ նոր հեղափոխություն անելու՝ հաշվի առնելով վերջին 8 տարվա իրողությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: