Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել Տեր Արամի դեմ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել հոգևորական Տեր Արամի (քահանա Ստեփան Ասատրյանի) դեմ։

Ըստ հայցի՝ Միքայել Սրբազանը պահանջում է հերքել արատավորող տեղեկությունները, ինչպես նաև պահանջ է ներկայացրել գումար բռնագանձելու մասին։

Հավելենք՝ գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի Քաղաքացիական դատարանի դատավոր Էմին Աբգարյանին։

Ըստ տեղեկությունների՝ հայցի առիթը այն է, որ Տեր Արամը իր հարցազրույցներից մեկում զրպարտել էր Միքայել սրբազանին, թե նա իբր կին ու դուստր ունի:

Leave a Comment