Բելգիան դատապարտել է Լիեժի սինագոգի մոտ պայթյունը

Բելգիայի կառավարությունը դատապարտել է այսօր վաղ առավոտյան Լիեժ քաղաքի սինագոգի մոտ պայթյունը։

«Հակասեմիտիզմը հարձակում է մեր արժեքների և մեր հասարակության վրա, և մենք պետք է առանց երկմտելու պայքարենք դրա դեմ»,- հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարդ դե Վիվերը:

Բելգիայի դաշնային դատախազությունը սկսել է միջադեպի քննությունը և ուժեղացրել «նմանատիպ վայրերի շուրջ անվտանգության միջոցառումները»։

Պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն սինագոգի հարակից շենքերի պատուհաններն են ջարդվել։

Leave a Comment