Աղազարյան․ ՄԱՍԿ-ը կմասնակցի ԱԺ ընտրություններին

Աղազարյան․ ՄԱՍԿ-ը կմասնակցի ԱԺ ընտրություններին

9 մարտի 2026 – 14:36 AMT

PanARMENIAN.Net – «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցությունը» (ՄԱՍԿ) պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը։

Նա հավելել է, որ ձևաչափի մասին դեռ հստակ որոշում չունեն, հայտնում է Aysor.am-ը:

«Բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ, և եթե գտնվեն համագործակացության եզրեր, նախընտրում ենք գնալ, այսպես կոչված, այլ կուսակցությունների հետ միասնակցային դաշինքային տրամաբանությամբ, բայց ոչ դաշինքով։ Այլ կերպ ասած՝ մեկ կուսակցական ցուցակով, որպեսզի կարողանանք ավելի հեշտությամբ հաղթահարել շեմը խորհրդարանում»,-ասել է նա։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment