Իրանը հարձակում չի իրականացրել Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Թուրքիային և Կիպրոսին, ապա Զինված ուժերի գլխավոր շտաբը հստակ և պաշտոնապես հայտարարել է, որ նման արձակումներ Իրանի տարածքից կամ մեր ռազմական ուժերի կողմից չեն իրականացվել։ Մենք միշտ զգուշացրել ենք կեղծ դրոշի ներքո իրականացվող գործողությունների մասին»,- ասել է նա:
