Հովիկ Աբրահամյանի եղբորը կանչել են Գլխավոր դատախազություն

Հովիկ Աբրահամյանի եղբորը կանչել են Գլխավոր դատախազություն

9 մարտի 2026 – 14:54 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, մարտի 9-ին՝ ժամը 14։30-ին, հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Նա պետք է ներկայանա իրեն պատկանող գույքի օրինականության վերաբերյալ սկսված ուսումնասիրության շրջանակում դիրքորոշում ներկայացնելու և հայտարարագիր լրացնելու համար, հայտնում է Auroranews.am-ը:

Նույն ուսումնասիրության շրջանակում դատախազություն են հրավիրվել նաև Հենրիկ Աբրահամյանի կինը՝ Ռուզաննա Հովսեփյանը, նրանց որդին Հովհաննես Աբրահամյանը, ինչպես նաև այլ փոխկապակցված անձինք։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ Ռեբեկա Աբրահամյանը, նրա ամուսինը՝ Վլադիմիր Թամրազյանը, ինչպես նաև ընտանիքի մի շարք այլ անդամներ հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանք պետք է ներկայանային փետրվարի 25-ին:

Leave a Comment