Ժայռի փլուզումից վթարվել է Արտաշավան-Սաղմոսավան ջրատարը

Ժայռի փլուզումից վթարվել է Արտաշավան-Սաղմոսավան ջրատարը

9 մարտի 2026 – 13:45 AMT

PanARMENIAN.Net – Քիչ առաջ տեղի ունեցած ժայռի փլուզման հետևանքով վնասվել է Արտաշավան–Սաղմոսավան 700 մմ տրամագծով ջրատարը, որի արդյունքում առաջացել է վայրկյանում մոտ 70 լիտր ջրակորուստ։

Տվյալ ջրատարից ջուր են ստացել Աշտարակ քաղաքը, ինչպես նաև Սասունիկ և Կարին գյուղերը և Օշականի ձախ ափը։

Ջրատարն ամբողջությամբ մնացել է հսկայական քարերի տակ, և տեխնիկայով դրան մոտենալ հնարավոր չէ:

Քանի որ աշխատանքը բարդ ու ժամանակատար է, «Վեոլիա ջուր» թիմը նշված բնակավայրերի սպառողներին ջրով կապահովի այլընտրանքային ճանապարհով:

Leave a Comment