Արթուր Մնոյանը նշանակվել է Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Մնոյանը նշանակվել է Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ։ Iravaban.net-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։

Արթուր Տիգրանի Մնոյանի կենսագրությունը

Ծնվել է 1993թ. հունվարի 26-ին, Ախուրյանի շրջան, Հացիկ գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2025թ․ դեկտեմբերին 6 ամսով գործուղվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն

2025թ հունիսին նշանակվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

2023-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ,

2020-2023թթ.` Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ,

2017-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,

2014-2017թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,

X-XI.2014թ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ,

2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի քննիչ:

2013թ. ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետը:

Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Leave a Comment