Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին ԱԽ-ն 4-րդ նիստն է հրավիրել – Armenia Today

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի չորրորդ նիստը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները։ Նշվում է, որին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և պաշտոնատար այլ անձինք:

ԱԽ նիստեր էին գումարվել նաև փետրվարի 28-ին, մարտի 1-ին և մարտի 5-ին՝ տարածաշրջանային լարվածության սրման ֆոնին։ Դրանց ընթացքում Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել էր Մերձավոր Արևելքի զարգացումների համապարփակ զեկույց, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկուցել էր վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության մասին։

Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են։

Leave a Comment